Խուճապ կառավարությունում․ որոշների ճակատագիրը հայտնի է

Մի քանի օր առաջ ԱԺ-ն ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության կարգի մասին» ՀՀ օրենքը, որտեղ ի թիվս այլ հարցերի նախատեսվում է վերակազմավորել կառավարության աշխատակազմը։

Այսպես, ըստ օրենքի կառավարության աշխատակազմը դառնալու է վարչապետի աշխատակազմ, որի արդյունքում ապպրիլի 1-ից բոլոր աշխատողները համարվում են ժամանակավոր պաշտոնակատարներ ։

Սա հատկապես մտահոգում է կարապետյանական թևին, որոնք այս օրերին տարբեր գերատեսչություններում թիրախավորում են պաշտոններ ապրիլից հետո զբաղեցնելու համար։

Վարչապետը ձեռքները ծալած չի նստել և ըստ շրջանառվող տեղեկատվության մտադիր է իր օգնական, հաղորդավար Արևիկ Ուդումյանի ամուսին Արամ Վարդևանյանին նշանակել Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում, մյուս օգնականին՝ Տաշիր գրուպի նախկին աշխատակից Հայկ Զոհրաբյանին՝ ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնում, վարչապետի աշխատակազմի մեկ այլ ներկայացուցիչ էլ ղազախստանաբնակ Մհեր Տերտերյանը կգործուղվի Սոցիալական ներդրումների և տարածքային զարգացման հիմնադրամ։

Պաշտոններ կստանան նաև կառավարության աշխատակազմի կարապետյանականները, այսպես, աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահե Ջիլավյանին կտեղափոխվի Մշակույթի նախարարություն որպես գլխավոր քարտուղար, իսկ մյուս տեղակալ Կարինե Ավետիսյանը՝  Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն։

Կառավարության մյուս աշխատակիցների ապագան անորոշ է, նրանք մտավախություն ունեն, որ իրենց փոխարեն կպաշտոնավարեն նախագահականից «ժամանածները»։

 


Այս թեմայով