Home » ՄԱՄՈՒԼ » Խորովի անտառում սպանված տեսուչի մահվան վկայականի մեջ գրել են «մահացել է արյան զեղումից»

Խորովի անտառում սպանված տեսուչի մահվան վկայականի մեջ գրել են «մահացել է արյան զեղումից»

mk«2013թ. սեպտեմբերի 25-ին «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի 1-ին ուղեփակոցի մոտ հրազենից մեկ կրակոցով սպանվել էր Գառնու տեղամասի տեսուչ Մխիթար Սեդրակյանը։ Դեպքից անցել է 5,5 ամիս, սակայն մինչ օրս հայտնի չէ, թե ով կամ ովքեր էին սպանել նրան։ Երեկ «Ժողովուրդ»–ի հետ զրույցում սպանված տեսուչի կինը՝ Թամարան, պատմեց, որ իր ամուսնու մահվան վկայականի մեջ գրված է, թե նա մահացել է արյան զեղումից. «Փաստաթուղթը ստացել եմ օրեր առաջ, ու երբ տեսա, թե ինչ է գրված, ապշել էի։ Ինչո՞ւ չեն գրել, թե ինչից է մահացել իմ ամուսինը, նրա դիակը գտել են, կրակոցի հետքերն էլ մարմնի վրա էին։ Ինչո՞ւ են թաքցնում։ Ես մոտ օրերս պետք է գնամ Արտաշատի բաժին և հասկանամ, թե ինչ է կատարվում։ Միգուցե այսպես ցանկանում են կոծկէքլ գործը»,–գրում է «Ժողովուրդ» թերթը։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 55 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy