Խորհրդարանը տապալելու կամ ցրելու մեխանիզմները դեռ հստակ չեն

Երեւանի ավագանու ընտրությունները արտահերթ խորհրդարանական ընտրությունների  նախերգանք էին եւ սա հանրաքվե էր, որ խորհրդարանական ընտրությունները պետք է կայանան, լրագրողների հետ զրույցում ասում է լեզվաբան Նարինե Դիլբարյանը։

«Ընտրողների թիվը մի փոքր ուռճացված էր, Երեւանում այդքան մարդ չի ապրում։ Ընտրությունների ընթացքում վարչական ռեսուրս չկիրառվեց, ընտրակաշառք չբաժանվեց՝ դրանք ազատ էին ու անկախ»։

Լեզվաբանը համոզված է՝ Երեւանի ավագանու ընտրությունը հերոսի ընտրություն էր։

«Վարչապետը հասարակության մեջ հերոս է եւ նրա կողմից առաջարկված ցանկացած թեկնածուի օգտին կքվեարկեին։ Մյուս գործոնը Ռոբերտ Քոչարյանի  վերադարձն էր։ Շատերը վախենում են հակահեղափոխության վերադարձից»։

Արտահերթ ընտրությունները պետք է տեղի ունենան, ասում է Նարինե Դիլբարյանը։

«Միակ գերշահագրգռված ուժը ՔՊ-ն է,  այս ընտրությունները ցույց տվեցին, որ շատ կուսակցություններ պետք է գրանցվեն պատմության թանգարանում։ Սակայն Խորհրդարանը տապալելու կամ ցրելու մեխանիզմները դեռ այս պահին հստակ չեն»։

Հոգեբան Սամվել Խուդոյանը եւս համոզված է՝ ընտրություններն արդար են անցել,  բայց 82 տոկոս քվեն վկայում է,  որ ընդդիմություն չկա։

«Հին ուժերից ընդդիմություն չի լինի, նոր ուժ է պետք՝ ազգայնական գաղափարներով։  Առանց հակադիր ուժի կգնանք դեպի ճահճացում»,-ասում է հոգեբանը։

Այս թեմայով