Խորհրդարանը ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները

աժ նիստ8Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում խորհրդարանականներն ընդունեցին «4+4+4» ձևաչափի շրջանականերում քաղաքական ուժերի միջև համաձայնության արդյունքում Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները: Օրինագծին կողմ քվեարկեց 105 պատգամավոր, դեմ էին 6-ը:Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ:

«Այս ֆորմատը նախաձեռնել է ՀԱԿ խմբակցությունը, որին միացել են մյուս քաղաքական ուժերը: Մենք կողմ ենք այս փոփոխություններին, բայց չի նշանակում, թե մենք կողմ ենք ընդհանուր օրենսգրքին», -քվեարկությունից առաջ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորԳագիկ Ջհանգիրյանը:

Օրինագծին կողմ քվեարկեցին նաև ԱԺ-ում ներկայացված «Համախմբում» կուսակցության ներկայացուցիչ պատգամավորները:

«Կողմ ենք հաշվի առնելով, որ սա համաձայնություն էր կոնկրետ հարցերի վերաբերյալ», -իր խոսքում ասաց պատգամավորԷլինար Վարդանյանը:

Հիշեցնենք՝ 4+4+4 ձևաչափի շրջանակներում երկար քննարկումներից ու բանակցություններից հետո Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու շուրջ քաղաքական համաձայնությունը կայացել էր իշխանությունից՝ ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի և ընդդիմությունից՝ ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի միջև:

Առաջարկվող նախագծով ներդրվող մատնահետքերի գրանցման համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգերը ձեռք բերելու համար պահանջվում է շուրջ 16 մլն եվրո: Հարությունյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ դոնոր կազմակերպությունների հետ բանակցություններ են ընթանում՝ ֆինանսական օգնություն ստանալու համար:

Դիտվել է 40 անգամ
 


Այս թեմայով