Home » ՄԱՄՈՒԼ » Խորհրդարանական լսումներ՝ «Նաիրիտի» հարցով

Խորհրդարանական լսումներ՝ «Նաիրիտի» հարցով

աժ նիստ8Ուշագրավ է, որ լսումները կազմակերպվում են չնայած այն հանգամանքին, որ պատգամավորները արձակուրդում են:

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ մեզ հայտնի դարձավ, որ հուլիսի 28-ին խորհրդարանական լսումներ են տեղի ունենալու «Նաիրիտի» հարցով: Ըստ խորհրդարանական մեր աղբյուրների, սպասվում է, որ լսումներին ներկա կլինի նաև էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը:

Ուշագրավ է, որ լսումները կազմակերպվում են չնայած այն հանգամանքին, որ պատգամավորները արձակուրդում են: Ենթադրվում է, որ այդ կերպ փորձ է արվելու մի փոքր գոլորշի թողնել: Հիշեցնենք, Երվանդ Զախարյանը նախօրեին հայտարարել էր, որ նաիրիտցիների աշխատավարձերը կվճարվեն 1-2 օրից: Մեր տեղեկություններով, վերջիններս դեռ համաձայնագրեր են ստորագրում, որ բացի աշխատավարձերից հավելյալ գումարներ ուշացումների համար չեն պահանջելու: Նաիրիտցիները խոստացել են, որ եթե մինչև այս ամսվա վերջ իրենց աշխատավարձերը ամբողջությամբ չվճարեն, հուլիսի 30-ին բողոքի ցույց են անելու կառավարության մոտ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 33 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy