Խորհրդարանական երկրում պիտի լինի խորհրդարանական վերահսկողություն. Արմեն Եղիազարյանը սուպերվարչապետության մասին

 Politik.am-ը ԼՀԿ խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանի հետ խոսեց սուպերվարչապետեկան համակարգի հնարավոր բացասական հետևանքների և ԱԱԾ-ի ու Ոստիկանության խորհրդարանական վերահսկողություն չունենալու մասի: Արմեն Եղիազարյանն ասաց, որ իրենց խմբակցության դիրքորոշումը նույնն է, էդմոն  Մարուքյանն էլ բազմիցս անդրադարադարձել է այս խնդրին.

«Նախկինում մենք նշել ենք, որ պայքարում ենք սուպերվարչապետական համակարգի դեմ, քանի որ խորհրդարանական երկրում պիտի լինի խորհրդարանական վերահսկողություն: Հիմա մեզ մնում է այն, որ այս դիրքորոշումը կյանքի կոչվի, և ինչքան շուտ, այնքան լավ: Հակառակ պարագայում մենք կնմանվենք նախկին իշխանությանը և կկրկնենք նույն սխալները»:

Հիշենցնենք նաև` ավելի վաղ Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Սուպերվարչապետական համակարգի պաշտպաններին ուզում եմ խորհուրդ տալ տեղափոխվել այն Հայաստան, որտեղ հնարավոր եղավ մեծագույն ոճրի հետևանքով այնքան թուլացնել մեր պետական կարգը, այնպես այլանդակել պետական ինստիտուտներն ու դրանց հիմքերը, որ այդ ամենը պետք է ավարտվեր մեկ մարդու ձեռքում ենթարկված Ներքին գործերի, Ազգային անվտանգութան և պետեկամուտների նախարարությունները»։

Այս թեմայով