Խորենացի փողոցում ՊՆ հատուկ նշանակության զորքերից զինվորներ կա՞ն

7090_bՈստիկանության մեր աղբյուրները տեղեկացնում են, որ այսօր Խորենացի փողոցում իրավիճակը վերահսկողության տակ պահելու համար ոստիկանությունը աջակցություն է խնդրել Պաշտպանության նախարարությունից: Մեր աղբյուրի փոխանցմամբ ՀՀ ՊՆ հատուկ նշանակության զորքերի զինծառայողները  ոստիկանական համազգեստով այս պահին Խորենացի փողոցում են: Թե ՊՆ քանի զինծառայող է այս պահին ոստիկանության համազգեստով գտնվում Խորենացի փողոցում մեր աղբյուրը չկարողացավ հստակ ասել:

Politik.am տեղեկատվությունը փորձեց ճշտել ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Աշոտ Ահարոնյանից և ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից: Նշված պաշտոնյաները մեր հարցմանը դեռևս չեն արձագանքել:

Դիտվել է 537 անգամ
 


Այս թեմայով