Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Խորենացի փողոցում ՊՆ հատուկ նշանակության զորքերի զինծառայողներ չկան

Խորենացի փողոցում ՊՆ հատուկ նշանակության զորքերի զինծառայողներ չկան

87903Ոստիկանության մեր աղբյուրները տեղեկացնում են, որ այսօր Խորենացի փողոցում իրավիճակը վերահսկողության տակ պահելու համար ոստիկանությունը աջակցություն է խնդրել Պաշտպանության նախարարությունից: Մեր աղբյուրի փոխանցմամբ ՀՀ ՊՆ հատուկ նշանակության զորքերի զինծառայողները  ոստիկանական համազգեստով այս պահին Խորենացի փողոցում են: Թե ՊՆ քանի զինծառայող է այս պահին ոստիկանության համազգեստով գտնվում Խորենացի փողոցում մեր աղբյուրը չկարողացավ հստակ ասել:

Politik.am-ը տեղեկատվությունը փորձեց ճշտել  ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից:ՊՆ մամուլի խոսնակը մեզ հետ զրույցում ասաց, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և Խորենացի փողոցում ՊՆ հատուկ նշանակության զորքերի զինծառայողներ չկան:

Դիտվել է 658 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy