Խոսրով Հարությունյանը չի փոշմանել իր խոսքերի համար

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանի, ապա Խոսրով Հարությունյանի մեկնաբանությունները՝ կապված երկրում աղքատության և թանկացումների հետ, հանրային լայն դժգոհության տեղիք են տվել։ Մասնավորապես՝ պարզաբանելով ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հ. Հակոբյանի այն միտքը, թե աղքատը քիչ է ծախսում, հետևաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված, ինքնաբուխ ձևով խուսափել է թանկացած ապրանքներից, ԱԺ տնտեսական մշտական հանձնաժողովի նախագահ Խ.Հարությունյանը նշել էր. «Պատկերացրեք՝ կա ընտանիք, որը միայն կարտոֆիլ է օգտագործում։ Հիմա եթե միսը թանկ է կամ էժան, ինքը, միևնույնն է, գումար չունի՝ միս գնելու, շարունակում է կարտոֆիլ օգտագործել»։

«Իրավունք»-ի հետ զրույցում անդրադառնալով մեծ աղմուկ բարձրացրած այս արտահայտությանը՝ Խոսրով Հարությունյանը շեշտել է, որ ինչ-որ պետք է արդեն ասվել է, և չի ցանկանում խոսել այդ մասին։

«Դա իմ կարծիքը չէ, այլ ինձ խնդրել էին մեկնաբանել պարոն Հակոբյանի խոսքը։ Իսկ նա նկատի ուներ, որ, ցավոք սրտի, մեր իրականության մեջ կան ընտանիքներ, որոնք գտնվում են ծայրաստիճան աղքատ իրավիճակում, և այդ ընտանիքների ամենօրյա սննդամթերքի նույնիսկ անհրաժեշտ այդ տեսականու մեջ կան ապրանքատեսակներ, որոնք ուղղակի չեն օգտագործվում։ Ոչ թե իրենք դրա կարիքը չունեն, այլ ուղղակի, իրենց ֆինանսական կարողությունները թույլ չեն տալիս օգտագործել։ Եվ ինքն ասում է՝ եթե կան այդպիսի ապրանքատեսակներ, որոնք ինչ-որ ընտանիքների համար դեռևս մատչելի չեն, հիմա այդ ապրանքները էժան են, թե թանկ, այդ խմբի, այդ ընտանիքի համար, ըստ էության, նշանակություն չունի։ Հիմա չհամաձայնե՞լ նրա հետ, ասել, որ չկա՞ն այդպիսի ընտանիքներ, բայց չէ՞ որ կան»,-թերթի հետ զրույցում ասել է Խ.Հարությունյանը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 


Այս թեմայով