Խոսել զիջումների մասին անհեթեթություն է. Արկադի Ղուկասյան

ԱրկադիՍտեղծված իրավիճակում խոսել զիջումների մասին անհեթեթություն է, ի՞նչ զիջում, երբ Ադրբեջանը մտածում է հերթական ռազմական գործողությունների մասին՝ ասել է ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը: «Ոչ մի զիջում չի կարող լինել և միակողմանի: Մեր զիջումները կախված են Ադրբեջանի պահվածքից և զիջումներից»,- ասաց նա:

Հարցին, թե ինչ նպատակ էր հետապնդում Ադրբեջանը` մեկ ամսից ավելի նման գործողություններ ծավալելով շփման գծում, Արկադի Ղուկասյանը պատասխանեց. «Ակնհայտ է, որ Ադրբեջանը փորձել է գյուղ, քաղաք գրավել, ռազմական հաջողության հասնել, բայց նրան չի հաջողվել: Ես վստահ եմ, որ մենք միշտ արժանի հարված կարող ենք տալ Ադրբեջանի ցանկացած ռազմական գործողության»: Բանակցությունները վերսկսելու մասին նա ասաց. «Իհարկե, բանակցություններ միշտ անհրաժեշտ են: Իսկ Արցախն էլ միանշանակ պետք է դառնա կողմ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 


Այս թեմայով