Խոչընդոտ չկա, որպեսզի կուսակցություններն առանձին, իրենց համար կայացնեն որոշումներ

Ժամեր առաջ «Ելք» խմբակցությունում  քննարկում էր ընթանում, հասկանալու համար,  արդյոք պետք է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ փողոցային պայքարի դուրս գալ։

Քննարկումից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ելք» խմբակցություն պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենց  բոլորի պատկերացումներում փողոց դուրս գալը որպես հանգրվան և միջոց ներկա է: 

«Յուրաքանչյուր կուսակցություն կարող է կայացնել որոշում իր անելիքների վերաբերյալ, ունենալ որոշումներ և պատկերացումներ, որոնք հարյուր տոկոսով չեն համընկնում գործընկերների որոշման հետ ու նրանք կարող են իրագործել այս որոշումները», — ասաց պատգամավորը։
Փաշինյանի հավաստմամբ, դաշինքը կշարունակի բնականոն գործել խորհրդարանական հարթակում և քանի ,որ ի տարբերության նախկին իրավիճակի, երբ դաշինքի կուսակցություններն առանձին-առանձին որոշումներ չէին կայացնում, ապա հիմա  նույն ֆորմատով քննարկումները խոչընդոտ չեն լինի, որպեսզի կուսակցություններն առանձին՝ իրենց համար կայացնեն որոշումներ: , նմանատիպ ի, հավելելով.
 «Դա չի նշանակում, որ դաշինքով քննարկումները չեն շարունակվում», — նշեց Նիկոլ Փաշինյանը:
 


Այս թեմայով