Խոշոր և շղթայական ավտովթար՝ Երևանում. կա վիրավոր

231618211383826640shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: ժամը 13:30-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում բախվել են 31-ամյա Խորեն Ներսիսյանի վարած Audi A-6 մակնիշի 201 ԼԼ 60 համարանիշի, 39-ամյա Կարապետ Սահակյանի վարած Opel Vectra մակնիշի 17 ԼՍ 083 համարանիշի և 53-ամյա Լևոն Միքայելյանի վարած Mercedes մակնիշի 95 NՍ 999 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Կարճ ժամանակում վթարի վայր են ժամանել ապահովագրական ընկերության ներկայացուցիչները և ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանը:mQZIRodZQs6NvFi1eCCB_tn nbMB0R3EEwKN0x6eoupm_tn vPs9AY9DQ9VrzWJQKqxO_tn

Դիտվել է 397 անգամ
 


Այս թեմայով