Խոշոր «օբյեկտները» վաճառքի են հանվել

ob«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «list.am-ում տասնյակ հայտարարություններ կարելի է գտնել, որոնք ազդարարում են բավականին խոշոր ու հայտնի սպասարկման օբյետների՝ ռեստորանային համալիրների, բարերի եւ պանդոկների վաճառքի կամ լավագույն դեպքում վարձակալության մասին։

Այսպես, վաճառքի են հանվել.

Սիրահարների այգու եւ Մարշալ Բաղրամյան մետրոյի հարեւանությամբ գործող «Մադագասկար» սրճարանը, ընդհանուրը՝ 450 քմ։

Աջափնյակ համայնքում, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնից ոչ շատ հեռու գտնվող հայտնի «Դոլչե» համալիրը։

Երեւանցիներին քաջ հայտնի «Ֆլորիդա» հարսանյաց սրահը, որ գործում էր Երեւան-Սեւան մայրուղու առաջին հատվածում, Աբովյանի ՃՈ պահակակետից ոչ շատ հեռու։

Շտապ վաճառքի են հանվել Դավթաշենում իրար հարեւանությամբ գործող «Ձոր-1» եւ «Ադորա» ռեստորանները։

Վարձակալության է տրվում «Բուոնո» իտալական ռեստորան-սրճարանը»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Դիտվել է 51 անգամ
 


Այս թեմայով