Խոշոր ու ողբերգական վթար Կապանի օդանավակայանի մոտ. կան զոհեր

Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 26-ին, ժամը 08:26 ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապանի քաղաքի օդանավակայնի մոտ տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Գորիս հատվածի 6-րդ կիլոմետրին «BMW» մակնիշի 15 GC 500 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլխիվայր շրջվել՝ հայտվելով դաշտամիջյան հատվածում, ինչի հետևանքով վարորդը և ուղևորուհին տեղում զոհվել են:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, մահացածներից տղամարդուն հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս շպրտված, իսկ կնոջը՝ ավտոմեքենայի տակ:

Վթարը տեղի է ունեցել ոչ թե ճանապարհին, այլ ճանապարհից դուրս՝ օդանավակայանի տարածքում, եւ կա տեղեկություն, որ նրանք, հնարավոր է, ավտոռալլի են ուզեցել անել, ինչն էլ ավարտվել է ողբերգությամբ:

Դիտվել է 1,111 անգամ
 


Այս թեմայով