Խոշոր բիզնեսին պարտավորեցրել են շահույթներից որոշակի գումարներ հատկացնել բանակի կարիքներին

բանակ«Խոշոր բիզնեսի մի քանի ներկայացուցիչներ մեզ հետ մասնավոր զրույցներում հաստատեցին, որ ապրիլյան հայտնի դեպքերից հետո իրենք կիսակամավոր պարտավորություն են ստանձնել շահույթներից որոշակի գումարներ հատկացնել բանակի կարիքներին։

Թե ինչպիսի ծավալների մասին Է խոսքը, մեզ ճշտել չհաջողվեց, սակայն մեր զրուցակիցների գնահատմամբ խոսքը «բավականին շոշափելի գումարների մասին Է»։ Ստեղծված իրավիճակում սա, իհարկե, նորմալ է, սակայն սա չի կարող ունենալ երկարատև բնույթ և գաղափարախոսական տեսանկյունից Էլ ճիշտ չէ: Տնտեսությունը ժամանակակից սկզբունքներով կառավարելու, արդյունավետությունը բարձրացնելու, կոռուպցիան ու մոնոպոլիզացիան նվազեցնելու պարագայում այսպիսի ոչ ստանդարտ միջոցառումների կարիքը ուղղակի չէր զգացվի, և բյուջեն կարող էր հոգալ մեր բանակի բոլոր կարիքները»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ Հայկական ժամանակ թերթի այսօրվա համարում։

 


Այս թեմայով