Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են ՊՆ ЗИЛ-ն ու Mercedes-ը, կա 4 վիրավոր

 Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11;00-ի սահմաննրում Կապան-Մեղրի ավտոճանապարհի Լիճք գյուղի վարչական տարածքում բախվել են ЗИЛ մակնիշի ՊՆ 7933 Շ համարանիշի և Mercedes մակնիշի 53 TT 111 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մեղրիի բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ ՀՀ Պաշտպանության նախարարության Ռազմական Ոստիկանությունում հետաքննություն է սկսվել, որտեղ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

 


Այս թեմայով