Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Խոշոր ավտովթար Երևանում. վիրավորների մեջ է ՊԵԿ-ի նախագահի օգնականը

Խոշոր ավտովթար Երևանում. վիրավորների մեջ է ՊԵԿ-ի նախագահի օգնականը

75895ae9ae24a5ab61efd4159dd51bbdԵրեկ՝ դեկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:10-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտա և Տիգրան Մեծի նրբանցքի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 24-ամյա Հովսեփ Դերմենջյանի վարած Mercedes մակնիշի 34 FP 383 համարանիշի , 35-ամյա Էդվարդ Բադալյանի վարած Toyota մակնիշի 061 ՏՏ 05 համարանիշի և Մասիս քաղաքի բնակիչ, , 45-ամյա Արմենակ Ղազարյանի վարած Mercedes մակնիշի 35 DP 201 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի վարորդ Է. Բադալյանը, նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ, 27-ամյա Տաթևիկ Կարապետյանը, 31-ամյա Մարիամ Կարապետյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ 3-ամյա Վիկտորիա Թովմասյանը և 5-ամյա Արթուր Կարապետյանը Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով վարորդներից Է. Բադալյանը աշխատում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեում՝ որպես նախագահի օգնականի վարորդ, իսկ վիրավորներից Տ. Կարապետյանն ու Մ. Կարապետյանը քույրեր են: Տ. Կարապետյանն էլ աշխատում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեում՝ որպես նախագահի օգնական:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Դիտվել է 894 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy