Home » ՊԱՏԱՀԱՐ » Խոշոր ավտովթար Երևանում. պարզվել է բոլոր տուժածների ինքնությունը

Խոշոր ավտովթար Երևանում. պարզվել է բոլոր տուժածների ինքնությունը

Ոստիկանությունը պարզել է Երևանում հոկտեմբերի 9-ին տեղի ունեցած խոշոր ավտովթարի բոլոր վարորդների և վիրավորների ինքնությունը, տեղեկացնում էShamshyan.com-ը։

231568811381404484Պարզվել է, որ Range Rover մակնիշի 06 ՍՕ 600 համարանիշի ավտոմեքենան վարել է Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 19-ամյա Զոհրաբ Ղազարյանը, ով սովորում է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի 1-ին կուրսում:

Վերջինս բախվել է Երևանի բնակիչ, 31-ամյա Գևորգ Կլեկչյանի վարած Lexus Մակնիշի 34 ՍT 995 համարանիշի ավտոմեքենային, Lexus-ն էլ բախվել է Երևանի բնակիչ, 57-ամյա Ռուբիկ Թադևոսյանի վարած ГАЗ 31105 մակնիշի 02 ՍՍ 602 համարանիշի ավտոմեքենային, վերջինս էլ բախվել է Հրազդան քաղաքի բնակիչ, 39-ամյա Կարեն Գալարյանի վարած Mercedes-Benz մակնիշի 19 ՕԼ 872 համարանիշի ավտոմեքենային:

Վթարի հետևանքով Mercedes-ի ուղեւորներ՝ 35-ամյա Սուսաննա Չոբանյանը, 5-ամյա Մերի Գալարյանը, ГАЗ 3110-ի վարորդ Ռ. Թադևոսյանը, նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 54-ամյա Աստղիկ Համբարձումյանը եւ Lexus-ի վարորդ Գ. Կլեկչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Մանրամասները կարդացեք այստեղ։

Դիտվել է 324 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy