Խոզի գրիպի 10-րդ զոհը Հայաստանում

h1n1_influenza_061215Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր արձանագրվել է խոզի գրիպից մահացության 9-րդ դեպքը: ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը, սակայն, ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եվս մեկ անգամ հորդորում ենք բուժօգնության դիմել ժամանակին: Այսօր արձանագրվել է մահվան 2 դեպք։ 50-ամյա և 41-ամյա տղամարդիկ բուժօգնության են դիմել հիվանդությունն ի հայտ գալուց մեկ շաբաթ անց` ծանր վիճակում։ Մասնագետների տասնօրյա ջանքերն արդյունք չեն տվել»:

 


Այս թեմայով