Home » ՄԱՄՈՒԼ » Խնջույքային հարաբերություններ

Խնջույքային հարաբերություններ

 arm138301845922«Որ կողմ նայում ես՝ մանր-մունր մարդ­կային կրքեր են, նեղ անձնական վի­րավորանքներ, դրանց վրա խարսխ­ված ինտրիգներ: Արթուր Բաղդասարյան-Գագիկ Ծառուկյան կոնֆլիկտն այդքան չէր մեծանա, եթե ԲՀԿ առաջ­նորդի տղամարդկային արժանա­պատվությունը խոցված չլիներ: Նա­խօրեին կոմպոզիտորների միության նախագահ կընտրվեր Ռոբերտ Ամիրխանյանը, եթե մի խումբ հայտնի երգահան-երաժիշտներ վիրավորված չլինեին Ամիրխանյանի պահվածքից, որակումներից: Նորաստեղծ ՀՀՇ-ն ու ՀԱԿ-ի վերածված ՀՀՇ-ականները ևս չեն ներում տարիներով կուտակված վիրավորանքները և հիմա կռիվ են տալիս ՀՀՇ անվանման ու իրավահա­ջորդի տիտղոսի համար: Երբ փոր­ձում ես խորանալ, թե ինչ վիրավո­րանքներ են դրանք, պարզվում է’ պարզ մարդկային, կենցաղային բնույթի տարաձայնություններ են: Ոչ մի գաղափարական անհամաձայնու­թյուն: Գաղափարազուրկ հակասու­թյունների մասին է վկայում նաև այն, որ ծայրահեղ հակադիր հայացքների տեր մարդիկ մեկ էլ տեսնում ես՝ միա­վորվեցին մի կազմակերպության շր­ջանակներում, դաշինքներ ստեղծե­ցին, երկխոսություն ծավալեցին, մտերմացան նախկին հակառակորդի հետ: Բայց մեր քաղաքական դաշտի անսկզբունքայնության ամենավառ ապացույցը մեր սեղաններն են, բարե­կամական կապեր հաստատելու ֆանտաստիկ կարողությունը, երբ ՀՀՇ-ականն ու ՀՅԴ-ականը, ԲՀԿ-ականն ու ՕԵԿ-ականը, ՀՀԿ-ականն ու ժառանգականն այնպես են սերտա­ճում, այնպես են իրար պաշտպանում, թև ու թիկունք դառնում, որ հասկա­նում ես՝ գաղափարական ընդհանրու­թյունը, սկզբունքների ու հայացքների իրական միասնությունը հենց սա է: Իսկ տարբեր բեմերից ու ամբիոննե­րից հնչող քննադատությունները միմ­յանց հասցեին, իրար հետ հակամար­տելու արտիստիկ փորձերը, իրար սխալներ չհանդուրժելու տեսարան­ները պարզապես ակցիա­ներ են՝ ուղղված հանդի­սատեսին, իմա՝ հասարակությանը»:

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն այսօրվա խմբագարական

Դիտվել է 33 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy