Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Խնդրում ենք քայլեր ձեռնարկեք վերացնելու համար ապօրինությունները. դիմում վարչապետին

Խնդրում ենք քայլեր ձեռնարկեք վերացնելու համար ապօրինությունները. դիմում վարչապետին

14470760_1767807486820796_1916249831_nՀարգելի պարոն Կարապետյան,

15.10.2015թ. Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է թիվ 10149015 քրեական գործը, Շ. Ալիյանի և Թ. Սայդոյանի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու փաստի առթիվ: Դեպքի օրը առգրավվել են մի շարք տեսանյութեր տեսանկարահանող սարքերից, որոնք ամենայն հավանականությամբ պետք է նկարած լինեն ավազակային հարձակում կատարած անձանց տեղաշարժը: Ավազակային հարձակում կատարելու մեջ տուժողները իսկզբանե կասկածել են Տահար Ավդալյանին, որին ճանաչել են նաև նկարով ճանաչման ներկայացնելու և տեսանյութերով ճանաչման ներկայացնելու ժամանակ: Ավազակային հարձակում կատարած անձինք եղել են երեք հոգի: Առգրավված բոլոր տեսանյութերում երևում են երեք անձինք, ովքեր միասին շարժվում են դեպի տուժողների բնակության վայր: Տուժողները բազմիցս մատնանշել են այդ ամենի մասին, սակայն որևէ արդյունք դեռևս չեն ստացել: Դեպքը տեղի է ունեցել 15.10.2015թ., որից անցել է 7 ամսից ավել ժամանակ, սակայն որևէ տեղաշարժ վերը նշված գործի վերաբերյալ տեղի չի ունենում: Տուժողները տեղյակ չեն գործի ընթացքի մասին: Կասկածներ ունեն, որ այս գործի հետևում կանգնած են պաշտոնատար անձ (ինք), որ (ոնք) Տահար Ավդալյանի հետ գտնվում է (են) քավոր-սանիկ հարաբերությունների մեջ: Քանի որ Տ. Ավդալյանն ինքն է նշել, որ. «ինչքան ուզում են թող բողոքեն, անունս տան, միևնույնն է ոչինչ չի կարող փոխվել, քանի որ իմ քավոր Վիկտոր Գրիգորյանը դատախազ է, բոլոր հարցերը կկարգավորի»: Ինչպես նաև այսքան երկար ժամանակ անցնելով, այդքան տեսանյութեր, ապացույցներ լինեով հանդերձ դեռևս ոչ մի կասկածյալ, մեղադրյալ չներգրավվելը նախաքննական մարմնի կողմից, գալիս են հաստատելու տուժողների կասկածները:
Այս գործում խառն է Ա. Թամոյանի մասնակցությունը, դա է պատճառը, որ գործը մինչ օրս չի բացահայտվում: Ամեն կերպ փորձում են կոծկել տեղի ունեցած հանցագործությունը, չպատժել մեղավորներին: Մոտ մեկ շաբաթ առաջ գնացել էինք մասնակցելու տեսանյութերի վերաբերյալ նշանակված փորձաքննության: Փորձագետը մեզ ցույց տվեց տեսանյութերը, որոնցում մեկ անգամ ևս ճանաչեցինք Տահար Ավդալյանին, սակայն ոչ մեկ դրան ուշադրություն չդարձրեց և ասացին որ դա քննչականի գործն է, թող իրենք զբաղվեն, իրենց ասեք այդ մասին: Մենք բազմիցս ասել ենք քննչականում այդ մասին, սակայն ոչ մի քայլ չի ձեռնարկվում: Փորձում են նման կերպ կոծկել հանցագործությունն ու մեղավորներին:
Փաստորեն մի ամբողջ համակարգ չի կարողանում բացահայտել առանց այդ էլ բացահայտված գործը: Եվ մի ամբողջ համակարգ չի կարողանում Ազիզ Թամոյանի փակած գործը բացահայտել: Ազիզ Թամոյանը և դատախազ Վիկտոր Գրիգորյանը ամեն կերպ խոչընդոտներ են ստեղծում: Խնդրում ենք Ձեր
լիազորությունների շրջանակում, ինչի համար որ կոչված եք կատարելու վերացրեք այդ ապօրինությունները: Այլ գործերով, երբ որևէ մեկի մատը խառը չի լինում կամ եթե տեր ունեցող մարդու հետ է հանցագործություն կատարվում, մի անգամից բացահայտվում է: Իսկ սովորական ժողովրդին ոչ ոք հաշվի չի առնում: Ներկա պահի դրությամբ մենք տուժող ենք և հանցագործության դեպքով և քննչականի կողմից կատարված գործողությունների արդյունում:
Խնդրում ենք քայլեր ձեռնարկեք վերացնելու համար ապօրինությունները, որոնք կատարվում են քննչականի կողմից:

ՀՀ վարչապետ պարոն
Կարեն Կարապետյանին

Թիվ 10149015 քրեական գործով տուժողներ
Շ. Ալիյանից և Թ. Սայդոյանից
Հասցե՝ ք. Երևան, Սիլիկյան թաղ., 4-րդ փ. 1ա տուն
Հեռ. 091-73-49-31

Դիտվել է 386 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy