Խարդախները սուտ լուրեր են տարածում

avto-nkar-470x265-696x392Այսօր կայքերից մեկը  հոդված էր հրապարակել, համաձայն որի, ոմն Կարեն Առաքելյան, ով ներկայացել է իբրև Գագիկ Ծառուկյանի թիկնազորի անդամ, ԱԱԾ աշխատակից, մեքենա է վաճառել, ոմն Վրեժ Գալստյանի, ինչի արդյունքում կողմերը միմյանց նկատմամբ ֆինանսական պարտավորություններ ունեն:

Այս կապակցությամբ  Politik.am-ը կապ հաստատեց Կարեն Առաքելյանի հետ, ով հերքելով լուրի իսկությունը՝ փաստեց.«Այո, իսկապես մեքենայի առք ու վաճառք իմ և Վրեժ Գալստյանի միջև եղել է,սակայն մեր միջև ոչ մի ֆինանսական պարտք ու պահանջ չի մնացել:Ես չեմ հասկանում քանի անգամ պետք է հերքեմ սուտ լուրերը,որ խմբագիրները հասկանան ու ապատեղեկատվություն չտպագրեն,իսկ տպագրելուց էլ գոնե երկրորդ կողմից էլ պարզաբանումներ լսեն:Քանի որ արդեն երկրորդ անգամ է այս թեման շոշափվում, ես պատրաստվում եմ դատի տալ տվյալ կայքի խմբագրությանը` իմ անունը շահարկելու, և պաշտոնատար անձանց անվան հետ կապելու համար:Ես ո’չ ԱԱԾ-ում եմ աշխատել, ո’չ էլ Գագիկ Ծառուկյանի թիկնազորում` ասեմ ավելին  երբևիցէ  ոչ մի տեսակի առնչություն չեմ ունեցել Գագիկ Ծառուկյանի և նրա թիկնազորի պետի հետ:Վրեժ Գալստյանը մի տարի առաջ էլ էս թեմայով դիմել էր Աբովյանի ոստիկանության բաժին, բայց ոստիկանությունը ուսումնասիրելով առաջադրված մեղադրանքը` փաստերի բացակայության պատճառով գործը կարճել էր:Արդեն երկրորդ անգամ սուտ պատմություններ են հորինում իմ անվան շուրջ ու ես չեմ պատրաստվում հանդուրժել այս ամենը:Նորից եմ կրկնում ես պատրաստվում եմ դատի տալ տվյյալ խմբագրությանը, քանի որ իրենք ինչ-որ նպատակներ հետապնդելով` փորձում են իմ անունը շահարկել, և կապել պաշտոնատար մարդկանց անունների հետ»:

Մեր զրուցակիցը վստահեցնում է, որ սուտ տեղեկություններն ու հայհոյանքները անպատասխան չի թողնի.«էս հայհոյանքների ու սուտ լուրերի համար գրողը պետք է պատասխանատվության ենթարկվի,ես էն մարդը չեմ, որ սա էսպես թողնեմ»,-ասաց Կարեն Առաքելյանը՝ ավելացնելով.«Եթե ուսումնասիրեք Վրեժ Գալստյանի կյանքը,ապա կտեսնեք,որ նա խարդախության համար մի քանի անգամ դատվածություն ունի,էս դեխպքն էլ հերթական խարդախությունն է»:

Դիտվել է 479 անգամ
 


Այս թեմայով