Որ ապրանքների գները կաճեն

բաբկեն«Պարենային ապրանքերի թանկացման մասով նշեմ հետևյալը, այնտեղ որտեղ որ շուկան ոչ թե միայն փոքր խաղացողներով է լցված և բրենդային` միջազգային խաղացողների ներգրավում չկա, այստեղ ունենք մի փոքր գնաճ, իսկ այն ոլորտներում որտեղ կան միջազգային խաղացողների ներգրավվածություն այդ ոլորտներում կա նաև զեղջային քաղաքականություն»,-ասաց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հկ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը նշելով, որ սա պայմանավորված է աշխարհի մակարդակով նախատոնական զեղջերի հետ, քանի որ կամա թե կամա պաշտոնական ներկայացոցիչները պետք է որոշակի իջեցված գներով ապրանքերը իրացնեն մեր երկրում :

«Այն ոլորտներում որտեղ ներգրավվածությունը շուկայական, բայց ոչ բրենդային է, ունենում ենք կայուն գնային վիճակներ, տարվա ընթացքում աստիճանաբար գնաճ է լինում, իսկ այս սեզոնին արդեն մաքսիմալի է հասել, և այլևս գնաճ չենք ունենում, բայց գնանակում էլ չենք ունենում: Այն ոլորտներում որտեղ վաճառվող ապրանքը զուտ հայկական է առևտրի ծավալը մեծանում է և խոշոր խաղացողներ չկան, այստեղ մի փոքր գնաճ ենք ունենում,և հատկապես այն ապրանքերը, որոնց առևտրի ծավալները մեծանում են`  Ամանորով պայամավարված»;

 «Վերամշակում անցած սննդամթերք և գյուղատնտեսական մթերք: 1-ի դեպքում նույն է` այսինքն որոնք ունեն միջազգային մրցակիցներ կա զեղջային քաղաքականություն,օրինակ  ունենք բնական հյութերի շուկա, որտեղ թե ներմուծված ապրանք է առկա և թե հայրենական արտադրության,: Հայրենական արտադրությանը մրցունակությանը դիմանալու համար կիրառում է զեղջ, շուկայում վատ դիրք չունենալու համար: Այնտեղ որտեղ հայրենական արտադրությունը ներմուծվածի հետ լրիվ այլ գնային կատեգորյաներում է, գնաճը լինում է տարվա ընթացքում, իսկ այս սեզոնին ահսնում է իր վերջնակետին, այսինք միանգամից գնաճ նկատելի չէ, դրանք նույնպես աստիճանաբար են տեղի ունենում»

 Անցում կատարելով գյուղմթերքի ոլորտ Բաբկեն Պիպոյանը նկատեց, որ այստեղ ունենք գնաճ և չունենք գների կարգավորման որևէ մեխանիզմ «Այդ ոլորտում խնդիրները կանխելու համար պետք է ամբողջ տարվա ընթացքուն կարգավորումներ մտցնել գների շուկայում, ոչ թե ամանորին, պետք է ունենալ գյուղատնտեսական ապրանքների գների կարգավորման հատուկ մեխանիզմ և վարել համապատասխան ագրարային քաղաքականություն: Մեր երկրում նախարարի մակարդակով պաշտոնապես հայտարարվում է` «գների կարգավորումը որն է», այն դեպքում երբ որ աշխարհում գոյություն չունի որևէ զարգացած  կամ զարգացող գյուղատնտեսություն ունեցող երկիր, ով չունի գների կարգավորման մեխանիզմ: Մեզ մոտ պետական մակարդակով այնտեղյակ են, չգիտեն ինչպես այդ հարցին լուծում տալ. մարդիկ զբաղվում են նրանով ինչից տեղյակ չեն»:

 Վերլուծելով, մեզ մոտ առկա գնային ոչ կարգավորված մեխանիզմը Բաբկեն Պիպոյանը տեսանելի օրնակով բացտրեց առկա խնդիրը, ինչի անտեղյակությունը բերել է քաոսի.«նախանցած տարի շուկայում ունեցել ենք ընկույզ 12 000 ՀՀ դրամով, առանձին  դեպքերում հասնում էր մինչև 14 000 ՀՀ դրամ, գյուղացին հուսահատ դժգոհում էր նրա համար, որ եկել է ուկրաինական ընկույզը տեղականի անվան տակ վաճառվում է 7000-8000դրամ, այսինքն ներմուծված ապրանքը ավելի լավ է վաճառվում, խնդիրն այն էր, որ իրերը պետք կոչել իրենց անուններով, այլ ոչ թե ներմուծենք և հայկականի անվան տակ վաճառենք:  Իրատեսական գին չկա անցած տարի ընկույզը  շուկայում գինը 4000 էր, այս տարի 7000 դրամ, ոչ թանկացում ունենք ոչ էժանացում և ոչ էլ իրատեսական գին:

Մենք չենք ասում ներմուծում մի ունեցեք, ունեցեք բայց ասեք, որ թուրքական է, պարսկական է այլ ոչ թե ներմուծեք և վաճառեք տեղականի անվատ տակ և մեր գյուղատնտեսության աճին վնասեք»:

Ամփոփելով նախատոնական գնաճերի մասով մեր զրույցը Բաբկեն Պիպոյանը նշեց, որ տոներից հետո գնանկումը  ևս ինդիվիդուալ կլինի ամեն ապրանքի գին չէ որ միանգամից կնվազի, մեջբերելով:

Դիտվել է 369 անգամ
 


Այս թեմայով