Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Խաչատրյան Գագիկի բիզնեսի ադրբեջանական գործոնը

Խաչատրյան Գագիկի բիզնեսի ադրբեջանական գործոնը

DDF7C340-DDFE-4152-BCB2-ED08E1070F9E_mw1024_n_sԲոլորին է հայտնի, որ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը բիզնեսներ ունի ոչ միայն Հայաստանում, այլ նաև երկրի սահմաններից դուրս: Խաչատրյանը և նրա ընտանիքը բիզնես գործունեություն են ծավալում եվրոպական մի շարք երկրներում և Վրաստանում:

Եթե ՀՀ-ում գործող «Խրոնոգրաֆ»  թանկարժեք ժամացույցների խանութի հիմնական հաճախորդներն են՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձիք և ավելի հաճախ՝ իրենց կանայք, ապա Վրաստանում՝ նախկին ՊԵԿ նախագահ և ֆինասնների նախարար Գագիկ Խաչատրյանի նույնանուն խանութի հաճախորդներն են ադրբեջանցիները:

Ստացվում է մի պարադոքսալ վիճակ, երբ ՀՀ-ում կամ ՀՀ հաշվին գումար աշխատած արդեն նախկին պաշտոնատար անձը թանկարժեք ժամացույցի խանութ է բացում Վրաստանում, ունենում հիմնականում ադրբեջանցի հաճախորդներ և հարկեր վճարում Վրաստանում:

Դիտվել է 3,658 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy