Խաչատուր Սուքիասյանը պաշտոն կստանա

grzo«Այս օրերին պետական օղակում ձեւավորվում է մի նոր կառույց, որը պետք է գործի բիզնես շահերի պաշտպանության շրջանակներում: Մեզ հասած տեղեկություններով, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը կառավարության առջեւ պայման է դրել՝ մինչեւ աշուն ստեղծել բիզնես օմբուդսմենի ինստիտուտ, որը կգործի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից անկախ եւ միտված կլինի պետական օղակի ճնշումներից պաշտպանելու բիզնես միջավայրում գործող մեծ ու փոքր տնտեսվարողներին:

Մինչ պետական օղակում մտմտում են՝ ստեղծել համապատասխան օրենսդրական դաշտը, թե ոչ, որոշ շահագրգիռ ուժեր արդեն իսկ անցել են գործի՝ այդ պաշտոնում տեսնելով իրենց մերձավորներին: Բիզնես օմբուդսմենի հավակնորդները մի քանիսն են: Իշխանության կուլիսներում քննարկվում է իրավական ոլորտի երիտասարդ պրոֆեսիոնալի ընտրության հարցը, մինչդեռ վարկած կա, որ բիզնես շահերի պաշտպանությամբ կարող է զբաղվել հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ <Հրապարակ> օրաթերթի այսօրվա համարում:

 

Դիտվել է 365 անգամ
 


Այս թեմայով