Խաչատուր Սուքիասյանը կուսակցությու՞ն է ցանկանում ստեղծել

խաչատուր սուքիասյան9«Վերջին շրջանում քաղաքական շրջանակներում, երեկ նաև՝ Ազգային ժողովի կուլիսներում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ հայտնի գործարար, Աժ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը մտադիր է կուսակցություն հիմնել։ «Ժողովուրդ»–ը փորձեց Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանից պարզել, թե վերը նշված լուրերը որքանով են իրականությանը համապատասխանում, արդյո՞ք նա վճռել Է երկրի քաղաքական կառավարմանը որևէ ձևաչափով մասնակցություն ունենալ։

 

Ա. Մկրտչյանն ասաց, որ այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում։ «Սուքիասյանը եթե ինչ-որ որոշում է կայացնում, եթե ինչ-որ ցանկություններ է ունենում, միանգամից մամուլում պաշտոնապես հրապարակում է այդ մասին։ Այս պահի դրությամբ նմանատիպ բան չկա»,– վստահեցրեց խոսնակը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ <Ժողովուրդ> թերթի այսօրվա համարում։

 


Այս թեմայով