Խաչատուր Սուքիասյանը անհրաժեշտ փոփոխությունների համար

grzoԳործարար, ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը դեռ չի որոշել՝ վերադառնալո՞ւ է քաղաքականություն, թե`ոչ:
«Ժամանակը ցույց կտա, կուսումնասիրենք դաշտը, կհասկանանք: Եթե օրինականությունների ցանկություն լինի, որ առավել օրինական, օրենքով սահմանված կարգով ամեն ինչ լինի, դա առավել հնարավորություն է տալիս, որ ցանկությունն էլ ավելի մեծանա: Հետո պետք է նայենք, թե քաղաքական դաշտում խաղացողներն ովքեր են»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Հայտնի գործարարի կարծիքով՝  քաղաքական դաշտում փոփոխություններ են պետք. «Սերնդափոխություն է պետք անել, նոր կարգավիճակ, նոր խումբ, նոր պատկերացում, նոր առաջարկ, նոր պահանջներ են պետք: 25 տարի է ընդհանուր դաշտը հնացած է այս մայթից այն մայթ են թռչում, այն մայթից այս մայթը….սա պետք է կարգավորվի»,- ասաց նա:

Դիտվել է 202 անգամ
 


Այս թեմայով