Խաչատուրովը «անտուն» մարդ է, թեև նրա ունեցվածքի մասին լեգենդներ են պատմում. «Ժողովուրդ»

Խաչատուրով«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ նախագահին կից անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովը, պարզվում է, ո՛չ անշարժ և ո՛չ էլ շարժական գույք ունի: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ Խաչատուրովի՝ նոր պաշտոն ստանձնելու կապակցությամբ ներկայացրած հայտարարագրից:

Փաստորեն ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետն իր անունով տուն և ավտոմեքենա չունի: Նրա դրամական միջոցներն էլ կազմում են ընդամենը 20 հազար դոլար, 11 հազար եվրո և 7 մլն դրամ: Իհարկե, այն հանգամանքը, որ երկար տարիներ բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած անձը, մեծ ունեցվածք չունի կարող էր բնական երևույթ լինել, եթե իրականում հենց այդպես էլ լիներ: Նույնիսկ կարելի է գովել նման պաշտոնյային:

Բայց ողջ խնդիրն այն է, որ Խաչատուրովի և նրա ընտանիքի ունեցվածքների մասին Երևանում լեգենդներ են շրջանառվում: Սակայն, ինչպես տեսնում ենք, կրկին մեր իրականությունը և փաստաթղթերով մատուցվող պատկերը ոչ մի ընդհանուր բան չունեն: Հայաստանի ամենահարուստ մարդու համբավ ունեցող պաշտոնյան, պարզվում է, թղթերով «անտուն» մարդ է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 244 անգամ
 


Այս թեմայով