Խանութի փլուզումից զոհվել է 2 կին. հայտնի է զոհերի ինքնությունը

Այսօր Արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ըստ տեղեկությունների՝ Լեռնանիստ գյուղում՝ շենքի տանիքում մնացած ձյան պատճառով խոշոր փլուզում է տեղի ունեցել, փլուզվել է մթերային խանութը ինչի հետևանքով էլ նույն  գյուղի 2 բնակիչ է զոհվել:

Զոհերից մեկը՝ դրամարկղում աշխատող 50-ամյա կինը, խանութի տիրոջ կինն է եղել` Արմիդա Ալոյանն է՝,իսկ 32-ամյա զոհը խանութ մտած հաճախորդ՝ Անուշ Սարգսյանն է եղել:

Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին, ժամը 10:15-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում՝ մթերային խանութում, տեղի է ունեցել պայթյուն: Ըստ նախնական տվյալների` կա երկու զոհ եւ երկու տուժած:

 

Դիտվել է 275 անգամ
 


Այս թեմայով