Խայտառակ դեպք աստղերի մասնակցությամբ

ՀրապարակՕրերս Յոլյանի անվան արյունաբանության կենտրոնում խայտառակ ակցիա է անցկացվել Ավետ Բարսեղյանի եւ Ռիտա Սարգսյանի համահեղինակությամբ գրված «Արեւ ենք միասին» երգի տեսահոլովակում նկարահանված աստղերի մասնակցությամբ: Հեռուստատեսությամբ ցուցադրվեց, թե ինչպես են Ա. Բարսեղյանն ու մյուս աստղերն արյուն հանձնում կենտրոնում բուժվող քաղցկեղով հիվանդ երեխաների համար, այսինքն՝ սեփական օրինակով էին փորձում կոտրել անտարբերությունը եւ հանրության ուշադրությունը սեւեռել ուրիշի ցավի նկատմամբ: Բնականաբար, սա նաեւ լավ գովազդ էր՝ «սրտացավ» աստղերի վարկանիշը բարձրացնող, նրանց նկատմամբ երկրպագուների սերն ուժեղացնող: Սակայն, ըստ հիվանդանոցի մեր աղբյուրի, պարզվում է, աստղերը ձեւեր են թափել եւ իրականում ոչ մի արյուն էլ չեն հանձնել, իսկ բուժքույրերն ուղղակի բեմադրել են Սոֆի Մխեյանի, Մկոյի, Էմմիի, Ավետ Բարսեղյանի, Նազենի Հովհաննիսյանի եւ մյուսների «արյան հանձնումը»: Բուժքույրերին հանձնարարված է եղել բինտով փաթաթել «աստղիկների» թեւերը եւ ասեղի մուտքի, նաեւ արյուն քաշելու իմիտացիա անել, իսկ տղամարդիկ շատ քիչ են հանձնել՝ ճիշտ այնքան, որքան  քաշում են երեխաների մատից՝ արյան անալիզ տալու համար:

Գրում է <<Հրապարակ>> օրաթերթը

 

 


Այս թեմայով