Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Արդյո՞ք խաղողի մթերման հետ կապված խնդիրներ կան

Արդյո՞ք խաղողի մթերման հետ կապված խնդիրներ կան

պեռնո ՌիակարԱրմավիրի մարզի Նալբանդյան գյուղի բնակիչները սկսել են իրենց խաղողի մթերման աշխատանքները: Մթերումն ապահովելու է ֆրանսիական «Պեռնո Ռիկար» ընկերությանը: Թերևս մթերումը տեղի է ունենում սույն թվականի սեպտեմբերից սկսած և շատ ցածր գներով, սակայն  գումարները գյուղացիները կստանան 2018 թվականին, ըստ նախնական տեղեկությունների: Այդ առիթով, Politik.am-ի թղթակիցը փորձեց կապ հաստատել«Պեռնո Ռիկար» ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Զարուհի Սարիբեկյանի հետ, ով հերքեց, այդ տեղեկությունը, ասելով որ չեն համապատասխանում իրականությունը, հավելելով, որ իրենց կազմակերպությունը մթերումից 3-4 օրվա ընթացքում  վճարում է մթերման գումարը:

Հիշեցնենք, որ  1999 թվականից  Երևանի կոնյակի գործարանը մտել է ալկոհոլի համաշխարհային շուկայի համաառաջնորդ Պեռնո Ռիկար (Pernod Ricard) միջազգային խմբի մեջ, որը միավորում է այնպիսի ապրանքային նշաններ, ինչպիսիք են` Չիվասը (Chivas`շոտլանդական վիսկի), Աբսոլյուտը (ABSOLUT`շվեդական օղի), Մարտելը (Martell`ֆրանսիական կոնյակ), Ջեյմսոնը (Jameson` իռլանդական վիսկի) և այլն:

Դիտվել է 134 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy