Խաղողի մթերման հետ կապված խնդիր չկա. թեման արհեստականորեն է շահարկվում

Gagik«Մուլտի Գրուպ» ընկերության սեփականատեր Գագիկ Ծառուկյանն օրերս Մասիսի գինու գործարանի բակում գյուղացիների հետ հանդիպման ժամանակ խոստացել էր գյուղացիներին մթերել Արարատի մարզի բոլոր խաղողագործների բերքը։

Մամուլում տեղեկություն էր հրապարակվել, որ Լուսառատ համայնքի բնակիչները հայտարարել են, թե Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի Մասիսի խաղողի մթերման կայանը հրաժարվում է ընդունել խաղողը:

Politik.am-ի թղթակցի հետ զրույցում Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը հերքեց տարածված տեղեկատվությունը.

«Ես ծանոթ եմ իրավիճակին, իրականում չկա նման խնդիր: Եթե Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատում, որևէ խաղողագործի բերք չի մթերվում, ապա բացառապես այն պատճառով, որ բերքը չի համապատասխանում գինենյութի պատրաստման չափորոշիչներին: Այսինքն, կոնկրետ այն տեսակները չեն, որոնք անհրաժեշտ են Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու գործարանին»,- ասաց Իվետա Տոնոյանը:

Նշեց նաև, որ խաղողը չմթերելու հետ կապված այլ պատճառներ չկան և թեման արհեստականորեն է շահարկվում և մտացածին ենթադրություններ են արվում:

 


Այս թեմայով