Լ. Ալթունյանը ցանկանում է մասնավոր հիվանդանոցները վերահսկել

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը վերջերս տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ դժգոհել է նախարարության աշխատակիցներից, որ չեն կարողանում մասնավոր հիվանդանոցների հետ լավ աշխատել եւ դրանք պահել հսկողության տակ:

Բանն այն է, որ «մասնավորները» դուրս են Առողջապահության նախարարության վերահսկողությունից եւ ոչ մի կերպ չեն ենթարկվում այստեղ ընդունված կանոններին: Լեւոն Ալթունյանը նախարարի պաշտոնում մեկ տարի պաշտոնավարելուց հետո փորձում է իրավիճակը փոխել եւ դառնալ դրության տերը:

Նա նշում է, որ նախարարության գերխնդիրը մասնավոր հիվանդանոցները նույն դաշտ բերելն է: Չնայած նախարարի ջանքերին, առայժմ դա նրան կարծես չի հաջողվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս թեմայով