Home » Real Politik » Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձի ժամանակը

Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձի ժամանակը

1bcd5ea2013 թվականին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նախագահական ընտրություններում իր թեկնածությունը չառաջադրելու կապակցությամբ ասել էր.«…իմ առաջադրմանը թեր և դեմ արտահայտվողների կողմից բերվում են հիմնավոր թվացող տասնյակ փաստարկներ, բայց շրջանցվում է փաստարկներից ամենահիմնականը: Որքան ինձ հայտնի է, դեռևս ոչ ոք չի բարձրացրել այն հարցը, թե արդյոք սեփական ժողովրդին հարգող մարդը կարո՞ղ է վաթսունութ տարեկան հասակում հավակնել նախագահի պաշտոնին: Զարգացած ժողովրդավարական երկրներում սովորաբար այդպիսի բան տեղի չի ունենում»,-ասել էր Տեր-Պետրոսյանը, ապա պատասխանելով լրագրողի այն հարցին, թե չկա՞ն արդյոք բացառություններ՝ հայտարարել.«Իհարկե, կան: Բայց դրանք, որպես կանոն, ի հայտ են գալիս արտակարգ իրադրություններում, երբ արտաքին վտանգների կամ երկրում տիրող քաոսային վիճակի ու կառավարելիության բացակայության պատճառով քաղաքական ընտրանին, հասարակության հավանությամբ, և երբեմն նույնիսկ սահմանադրության շրջանցմամբ, պետության ղեկն ստանձնելու է հրավիրում թեկուզ մեծահասակ, բայց հեղինակություն վայելող և կոնսոլիդացիոն կարողություններ ունեցող քաղաքական գործիչների: Այդպիսին է, օրինակ, Չերչիլի, Ադենաուերի, Դը Գոլի, Շևարդնաձեի, Հեյդար Ալիևի և Մարիո Մոնտիի պարագան: Միակ իրական բացառությունը, թերևս, Ռեյգանն է, որի ընտրությունը չի տեղավորվում այս սխեմայում: Բայց, ինչպես ասում են, եթե ինչ-որ բան բացառություն է, դա ինքնին հաստատում է օրինաչափության գոյությունը»,-ասել էր ՀՀ առաջին նախագահը:

Օրերս Լևոն Տեր-Պետրոսյանին հանդիպելու էր գնացել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ այսօր ՀՀ առաջին նախագահը այցելել է Արցախի Հանրապետություն և հանդիպում է ունենալու նախագահ Բակո Սահակյանի հետ:

Սա կարելի է համարել այն արտակարգ իրադրությունը, երբ երկրի իշխանությունը պետք է՝ անգամ սահմանադրության շրջանցմամբ  ղեկը հանձնի ավելի փորձառու ղեկավարի: Տեր-Պետրոսյանի կանխատեսումը ինչ որ իմաստով իրականացել է և մնում է սպասել ու տեսնել, արդյոք ներկա իշխանությունները պատրաստ են հանձնել ղեկը:

Դիտվել է 1,445 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy