Լևոն Տեր-Պետրոսյանի հարսը` իր ամուսնալուծության մասին լուրերին

122544142697Լևոն Տեր-Պետրոսյանի հարսը` Լիլիթ Շահնազարյանը Facebook-ի իր էջում մեկնաբանել է իր և Տեր-Պետրոսյանի որդու ամուսնալուծության և Աննա Ավանեսյանի հետ վերջինիս սիրավեպի մասին ԶԼՄ-ներում տարածվող տեղեկությունները:
“Կյանքի ընթացքում մարդիկ սիրահարվում են, ընտանիք կազմում, սիրո արդյունքում զավակներ ունենում։ Դժբախտաբար, երբեմն ստացվում է այնպես, որ զույգը որոշում է կայացնում չշարունակել համատեղ կյանքը, սակայն զավակների հանդեպ սերը երբեք չի նվազում։ Դավիթը եղել և շարունակում է մնալ լավ հայր։ Ուրախ եմ, որ նա գտավ իր երջանկությունը։
Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր փորձում են հասկանալ և կիսել ցավը, սակայն հավատացնում եմ, քննարկումներից այն չի մեղմանում։ Միայն երբ շուրջդ ժպտում են քեզ, զգում ես, որ անհանգստությունն ու խնդիրները մեղմանում են։
Կարիք չկա մեղավորներ փնտրել։ Կխնդրեի հանգիստ թողնել իմ և Դավիթի առանց այն էլ ցավալի ամուսնալուծության թեման”։

Դիտվել է 1,305 անգամ
 


Այս թեմայով