Լևոն Տեր-Պետրոսյանին գրասենյակ պետք է տրամադրվի ցկյանս, իսկ կենսաթոշակը կկազմի գործող նախագահի աշխատավարձի 80%-ը

2310031561423124617ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով նախատեսվում է պաշտոնաթողությունից հետո ՀՀ Նախագահի համար, բացառությամբ այն դեպքերի, երբ նա պաշտոնանկ է արվում, նշանակել հատուկ կենսաթոշակ` ՀՀ Նախագահի` օրենքով սահմանված աշխատավարձի 80 տոկոսի չափով: Նախագծով ՀՀ Նախագահի` օրենքով սահմանված աշխատավարձի չափը բարձրանալու դեպքում ՀՀ պաշտոնաթող Նախագահի կենսաթոշակը համամասնորեն կվերահաշվարկվի:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը կառավարության նիստի ժամանակ ասաց, որ օրենքի նախագիծը մշակվել է հանրապետության Նախագահի ու վարչապետի հանձնարարությամբ, իսկ պատճառը՝ հունվարի 9-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 70-ամյակի լրանալն է:

«Մենք հայտնաբերեցինք, որ ժամանակին, երբ օրենքը մշակել էինք պաշտոնաթող նախագահի մասին, կային սահմանափակումներ, որոնք այն ժամանակ բնական էին, բայց կյանքը այնպիսին է, որ մարդը 70 տարեկանում շարունակում է գործել, ինչը ենթադրում է նաև որոշակի երաշխիքներ: Առաջին հերթին խոսքը գրասենյակին է վերաբերվում: Օրենքով նախատեսված է, որ պաշտոնաթող նախագահին գրասենյակ տրամադրվում է իր ցանկությամբ, բայց մինչև յոթանասուն տարեկան լրանալը: Սահմանափակումը հանում ենք, պաշտոնաթող նախագահի ընտրությամբ գրասենյակը տրամադրում ցկյանս»,- ասաց նա:

Կառավարությունը օրենքում առաջարկվող փոփոխությունները համարեց անհետաձգելի ու սահմանված ժամկետներում այն կներկայացվի Ազգային ժողով:

Դիտվել է 34 անգամ
 


Այս թեմայով