Լևոն Տեր-Պետրոսյանը սպառնացել է Ադրբեջանի նախագահին

Լևոնի միակ ճիշտ քայլըԱդրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովն անդրադառնալով խոջալույի դեպքերին, պատմել է. «Օղակ» գործողությունից հետո, երբ հայ գրոհայիններից մաքրեցինք ադրբեջանական գյուղերը (իրականում դատարկվեցին հայկական գյուղեր, այդ թվում եւ Գետաշենը,- խմբ) Մոսկվայում ինձ մոտեցավ Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ասաց, թե դա ինձ չի ների: Եւ մի քանի ամիս անց տեղի ունեցավ Խոջալուի ցեղասպանությունը: Դա սարսափելի էր: Ես որպես նախագահ արել եմ ամեն ինչ ադրբեջանցիներին փրկելու համար: Շատ եմ խնդրում լրագրողներին, որ այդ իրադարձությունների մասին հարցնեն ոչ միայն ինձ, այլ Ազգային ճակատի այն ժամանակվա ղեկավարությանը: Նրանք շատ հետաքրքիր պատմություններ գիտեն»:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ Այազ Մութալիբովը շատ պարզ հասկացրել է, որ ադրբեջանցի խաղաղ բնակիչներին սպանել են Ազգային ճակատի մարտիկները: Այս հայտարարության համար Մութալիբովը երկար տարիներ հալածվում էր Ադրբեջանում:

Դիտվել է 2,410 անգամ
 


Այս թեմայով