Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Վլադիմիր Կազիմիրովի հետ

Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրսյանը մայիսի 16-ին հանդիպել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում Ռուսաստանի Դաշնության նախագահի նախկին ներկայացուցիչ, հայտնի դիվանգետ Վլադիմիր Կազիմիրովի հետ՝ վերջինիս խնդրանքով:

Հանդիպման ընթացքում, որին մասնակցել է նաեւ Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը, քննարկվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ դրա հետ կապված տարածաշրջանային քաղաքականության այլ հարցեր:

Վլադիմիր Կազմիրիովը 1992-1996 թվականներին զբաղեցրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահի պաշտոնը:

 


Այս թեմայով