Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Միխայիլ Լինկի

Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Միխայիլ ԼինկիՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ղեկավար Միխայիլ Լինկի հետ:

ՀԱԿ կուսակցության մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում Տեր-Պետրոսյանն անդրադարձել է ընտրությունների թեմային՝ դրանց կեղծումը դիտելով որպես Հայաստանի բնականոն զարգացման հիմնական խոչընդոտ: Առաջին նախագահն անդրադարձել է նաև իշխանությունների կողմից մշակված ընտրակեղծարարության մեխանիզմներին՝ նկատելով, որ կեղծվող ընտրությունների վերաբերյալ միջազգային հանրությունը միշտ չէ, որ պատշաճ գնահատականներ է տալիս:

Քննարկվել է նաև սահմանադրության փոփոխությունների հարցը: Տեր-Պետրոսյանը նշել է, որ նախագիծը պարունակում է մի շարք հակաժողովրդավարական դրույթներ՝ առանձնահատուկ շեշտելով դրանում առկա անձնիշխանության ամրապնդման միտումները:

Հանդիպմանը մասնակցել են նաև Կոնգրեսի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Ավետիս Ավագյանը, Վահագն Խաչատրյանն ու Վլադիմիր Կարապետյանը:

Դիտվել է 71 անգամ
 


Այս թեմայով