Լևոն Շիրինյանը որոշել է մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը , որոշել է բացել քաղաքական կուսակցություն և մասնակցել սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Այդ մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: 

Գրառումը՝ ստորև.

«Հայրենակի’ց, ես որոշեցի համախոհների մի խմբի հետ ստեղծել Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցություն (ՀՔԴԿ) և մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին:
Այդպիսով ես իմ համախոհների հետ կբերեմ իմ նպաստը հայրենիքի վերաշինության և Չորրորդ հանրապետության կայացման գործում: Վստահ եմ, որ մեր ջանքերով ստեղծվող Հայաստանը լինելու է բարձր և զարգացած մշակույթով գիտաարդյունաբերական համալիր` ընդարձակվող սահմաններով և հայրենադարձությամբ:
Համապատասխան տեղեկատվությունը կտրվի ժամանակին»,- գրել է Շիրինյանը:

 

Այս թեմայով