«Լևոն Մութաֆյանին սպանել են»

 82584Aravot.amի փոխանցմամբ՝ թատերագետ Լևոն Մութաֆյանի մահը նրա մանկության ընկեր, դրամատուրգ Սամվել Խալաթյանի համար առեղծվածային է:

«Մենք գրեթե ծանոթանալու օրից մտերմություն ենք արել: Ինձ համար շատ տարօրինակ է նրա մահը: Նախ` որ նա այն մարդը չէր, որ ինքնասպանության փորձ կատարեր՝ թունավորում կամ այլ բան: Լևոն Մութաֆյանի տունը նշված հյուրանոցից, որտեղ նրա դին են գտել, 300մ. հեռավորության վրա է, այսինքն, հազիվ մի կանգառ այն կողմ: Ինչո՞ւ նա պետք է ցնցուղ ընդունելու համար մտներ հյուրանոց: Եթե ամառ լիներ, շոգ, գուցե հասկանալի լիներ: Բացի դա, որքան գիտեմ, նա Թբիլիսիից վաղուց  էր վերադարձել, ինչու պետք է ասեր՝ հեռու տեղից եմ գալիս: Չեմ կարծում՝ որևէ մեկը նրա կյանքին սպառնալիք ուներ, որովհետև տեղյակ եմ՝ նա գրում էր, քննադատում էր, այնուամենայնիվ, վերջին շրջանում ամենաահարկու մարդիկ, որոնք գուցե թե ընդունակ էին նման քայլ անել նրա դեմ, նրանք արդեն իրար մեջ պարզաբանվել էին, թշնամություն իրար նկատմամբ չունեին»:

Մանրամասները՝ սզկբնաղբյուր կայքում

 


Այս թեմայով