Լևոն Մկրտչյանը նկատողություն Է արել կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանին

maxresdefault (8)««Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ նախօրեին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը բանավոր նկատողություն Է արել կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանին։ Բանն այն Է, որ նախարարին լուրեր են հասել, որ Կարապետյանը մի քանի ուսումնարանների տնօրեններից գումար Է վերցրել՝ իր ավտոմեքենան նորոգելու համար։ Երբ տեսչության պետի այս քայլի մասին տեղեկացել Է Լևոն Մկրտչյանը, նրան դուր չի եկել, ինչի համար նկատողություն Է արել Արամ Կարապետյանին։

Ի դեպ, ըստ լուրերի՝ նախարարի նկատողությունից հետո տեսչության պետը գումարները հետ Է վերադարձրել։ Այս լուրերի իսկությունը ճշտելու վերաբերյալ «Ժողովուրդ»–ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի մամլո խոսնակ Լուսինե Մարգարյանը բացասական պատասխան տվեց։ «Զեր տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,– ասաց Լուսինե Մարգարյանը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 132 անգամ
 


Այս թեմայով