Լևոն Մկրտչյանը երկար չդիմացավ գայթակղությանը. «Հրապարակ»

լևոն«Հրապարակ» թերթը գրում է. «Կրթական համակարգն ապակուսակցականացնելու խոստում տված Լևոն Մկրտչյանը երկար չդիմացավ գայթակղությանը՝ դպրոցները կամաց-կամաց համալրվում են ՀՅԴ-ականներով։ Հայաստանի տարբեր շրջաններում կրթական հաստատությունների ղեկավարներ են ազատվում աշխատանքից, նրանց փոխարինում են ՀՅԴ-ականներ կամ էլ ՀՅԴ-ականների մերձավորներ՝ կին, քույր, եղբայր։ Իսկ այն դպրոցներում, որտեղ ՀՅԴ-ական տնօրեն չեն նշանակում, դպրոցների կառավարման խորհուրդներում են ՀՅԴ-ականներ ընդգրկվում, այն էլ՝ ընտանիքներով, կրկին ամուսին, կին, մայր ու զավակ, քույր ու եղբայր տարբերակով։ Ի դեպ, նշանակումից հետո երբ Լևոն Մկրտչյանին հարցրել էին, թե կհամալրվե՞ն արդյոք դպրոցները ՀՅԴ-ական տնօրեններով, հայտարարել էր. «Ինձ համար ցանկացած չափման միավորը պրոֆեսիոնալիզմն է, այլ չափման միավոր կրթության ոլորտում չի եղել ու չի լինի։ Եթե մարդը ճիշտ տեղում է, երկրորդական է նրա կուսակցական ու այլ պատկանելությունը»»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 717 անգամ
 


Այս թեմայով