Լևոն Զուրաբյանին կզրկե՟ն անձեռնմխելիությունից

լևոն«Ինչպես հայտնի է՝ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությանը հանձնարարել է հետաքննել ՀՀ Աժ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի այն հայտարարությունը, ըստ որի՝ ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը Վենետիկի հանձնաժողովին կաշառել է, և իրենք ունեն ապացույցներ։ Նախօրեին հայտնի դարձավ, որ ոստիկանությունը Զուրաբյանին գրություն է ուղարկել՝ առաջարկելով իրենց ներկայացնել փաստեր։

 

Ի պատասխան՝ ՀԱԿ խմբակցության ղեկավարը հրաժարվել էր որևէ փաստ տրամադրել՝ ներկայացնելով տասնյակ աղմկահարույց չբացահայտված գործերի օրինակներ՝ որպես անվստահության առհավատչյա։ «Ժոդովուրդ»–ը ՀՀ ոստիկանությունից փորձեց պարզել, թե ստեղծված իրավիճակում ի՞նչ քայլեր է անելու։ Ոստիկանությունից հայտնեցին, որ «Զուրաբյանին երկրորդ գրությունն է ուղարկվել, որով նրան հրավիրել են իրենց մոտ՝բացատրություն տալու»։ Մեր տեղեկություններով՝վաղը արդեն պարզ կլինի՝ եթե Զուրաբյանը կրկին չներկայանա,  ՀՀ գլխավոր դատախազը կորոշի ինչպես վարվել»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝  «ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։

 


Այս թեմայով