Լևոն Զուրաբյանին կզրկե՞ն անձեռնմխելիությունից

լևոնՀՀ Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է ԱԺ պատգամավոր Լևոն Զուրաբյանի հնչեցրած հայտարարությունը, թե Սահմանադրական բարեփոխումների նախագահ Գագիկ Հարությունյանի միակ գործը եղել է Վենետիկի հանձնաժողովին կաշառելը: Politik.am-ին այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերից՝  հավելելով, որ դրան կտվի համապատասխան իրավական ընթացք:

Հիշեցնենք, որ ԱԺ բրիֆինգների ժամին «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը մասնավորապես հայտարարել էր. «Սահմանադրական փոփոխությունների կողմնակիցների շատ նեղ շրջանակ կա. ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, իր կողմց ստեղծված սահմանադրական հանձնաժողովը՝ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ, որի միակ գործը եղել է կաշառել Վենետիկի հանձնաժողովին»:

Հ.Գ. Հասկանալի է, որ իշխանություններին դուր չի եկել այս հայտարարությունը և նրանք փորձում են Լևոն Զուրաբյանից իրենց վրեժը լուծել: Կարելի է ենթադրել, որ իշխանությունները վստահ են այն բանում, որ Զուրաբյանը չունի իր խոսքերն ապացուցող փաստեր: Իշխանությունները իհարկե չեն գնա մինչև վերջ, սակայն կփորձեն անհարմար դրության մեջ դնել ընդդիմադիր պատգամավորին: Գուցե նաև ինչպես Օսկանյանի դեպքում էր, նրան ձևականորեն զրկեն անձեռնմխելիությունից:

 


Այս թեմայով