Լևոն Երանոսյանին տրամադրել 600 միլիոն և ուղարկել Մոնտե Կառլո բուժման

b65fe0c2-d7c6-45ae-928f-cb66975ded2aԻսկ հետո մենք բողոքում ենք մեր իշխանություններից, ասում ենք չի մտածում պետության մասին, հենա՛ Լևոն Երանոսյանը վերջին օրերին էտքան մարդ տփեց, էտքան սրտնեղեց, ամեն գիշեր քնելիս լացում էր բարձի մեջ, իրեն ռեաբիլիտացիա էր անհրաժեշտ: Ու պետությունը լսեց նրա հոգու ճիչերը և ուղարկեց նրան վճարովի արձակուրդի: Դե բա ճիշտ ա, խի գիտեք կնոջը վառելը, մարդկանց տները քանդելն ու փոքր երեխեքին տփելը տենց հեշտ ա՞: Նուրբ հոգի ունեցող մարդուն էտ ամենից հետո լուրջ թերապիա է անհրաժեշտ: Ստեղ ակամայից հիշեցի «Քոմեդի Քլաբ»-ի հայտնի համարը` «Րաֆիկ նեվինովնիկ»: Էտ ինչի՞, կակոյ նիբուձ Րաֆֆիկին 600 միլիոն կտրամադրեն, իսկ մեր հալալ-զուլալ Երանոսյանին չեն տրամադրի:

Առաջարկում եմ հասարակական շարժում ստեղծել և պահանջել Երանոսյանին Մոնտե Կառլո ուղարկել և բուժման համար տրամադրել իրեն 600 միլիոն:

Հ. Գ. Լավ, կատակը մի կողմ, բայց Սերժ Սարգսյանի ցինիզմի աստիճանը պատկերացնո՞ւմ եք: Ինքը մի կողմից Երանոսյանին ուղարկում ա, որ մեզ տոպկի, մյուս կողմից էլ` մեր հաշվին արձակուրդի ա ուղարկում:

Գրում է Հրանտ Ենոքյանը իր ֆեյսբուքյան էջում

Դիտվել է 1,651 անգամ
 


Այս թեմայով