Լևոն Երանոսյանին նկատել են ՀՀ հատուկ քննչական ծառայության շենք մտնելիս

yeranosyan«Ինչպես հայտնի Է՝ ՀՀ փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը հուլիսի 29 լույս 30-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած դեպքերից՝ հետո օգոստոսի 8-ից, մեկամսյա արձակուրդ Էր ուղարկվել։ Սակայն օգոստոսի 20-ին հետ կանչվեց։ «ժողովուրդ»–ի թղթակիցն օրերս նրան նկատել Է ՀՀ հատուկ քննչական ծառայության շենք մտնելիս։ Ինչպես հայտնի Է՝ հենց ՀՔԾ-ն Է քննում Սարի թաղի դեպքերի ժամանակ լրագրողների նկատմամբ բռնություն կիրառելու դեպքերը։ «Ժողովուրդ»–ին այդպես Էլ չհաջողվեց պարզել՝ Լևոն Երանոսյանը ՀՔԾ Էր հրավիրվել որպես Սարի թաղում ոստիկանության գործողությունների պատասխանատո՞ւ, թե՛ նրան իր եղբոր հետ կապված Էին կանչել։ Հիշեցնենք, որ Սարի թաղում ցուցարարների ու լրագրողների նկատմամբ բռնություններ կիրառելու գործում առանցքային գործող անձանցից մեկը հենց Լևոն Երանոսյանի եղբայրն Էր՝ Լեռնիկ Երանոսյանը, որին «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումից հետո՝ օգոստոսի 5-ին, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ազատեց աշխատանքից։ Նա անձամբ Էր նռնակ նետում ցուցարարների և լրագրողների ուղղությամբ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։

 


Այս թեմայով