Լևոն Երանոսյանը փորձել է հաշտվել ինձ հետ, բայց ես չեմ ուզել. Սասուն Միքայելյան

Այսօր ԱԺ արտահերթ նիստից հետո,  լրագրողների հետ զրույցում ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը անդրադառնալով իր և նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի հարաբերություններին վերբերող հարցին նշել է. «Լևոն Երանոսյանը մեկ անգամ փորձելա իմ հետ կապնվի , չստացվեց. ուզեցել է գալ հաշտվել, ներողություն խնդրել, բայց ես չեմ ուզել»:

Խոսելով սահմանային լարվածության մասին պատգամավորը նշեց, որ այո՛ ամեն օր, ամեն ժամ պետք է պատրաստ լինել պատերազմի.  «Առավել ևս այսօր պետք է պատրաստ լինենք պատերազմի:

Չնայած Ադրբեջանն ու Ալիևը լավ գիտակցում և վախենում են այսօրվա մեր ժողովրդի համախմբվածությունից, քանի որ երբ մենք համախմբվում ենք հաղթանակում ենք: Մենք պետք է փայփայենք ու պահպանենք մեր թավշյա հեղափոխության անդյունք ՝ համախմբվածությունը»,-ասաց Սասուն Միքայելյանը:

Այս թեմայով