Լևոն Երանոսյանը հրաժարական կտա. Սերժ Սարգսյանի պահանջը

երանոսյանՀուլիսի 29-ին Սարի թաղում ոստիկանության և քաղաքացիների միջև տեղի ունեցած բախումից հետո հասրակաությունը ավելի մեծ ատելությամբ լցվեց դեպի իշխանությունները: Բոլորին էր հասկանալի, որ անզեն ժողովրդի դեմ նման գործողությունների իրականացումը հիմնավորված չէր և ոստիկանությունը պետք է կրի կոնկրետ պատասխանատվություն:

Իշխանությունները հասկանում են, որ տեղի ունցածի պատասխանատվությունը պետք է որևէ պաշտոնյա կրի՝ հակառակ դեպքում իրենց համար տեղի ունեցածը միջազգային հանրության  առումով կդառնա բեռ: Հայտնի է, որ այդ օրերին ոստիկանության զորքերի  աշխատանքը կորդինացնում էր զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը:

Մեր տեղեկություններով նախագահ Սերժ Սարգսյանը իր նստավայար է կանչել Լևոն Երանոսյանին և հրահանգել է մոտ ժամանակներս ներկայացնել հրաժարականի դիմում: Սերժ Սարգսյանը այս քայլով փորձում է պատասխանատվությունը թողնել միայն ոստիկանության զորքերի հրամանատարի վրա:

 

Դիտվել է 1,971 անգամ
 


Այս թեմայով