Լֆիկ Սամոն մասնակցել է Մեղրիու պաշտպանությանը

194786ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը («Շմայս») վստահեցնում է, որ Սամվել Ալեքսանյանը մասնակցել է արցախյան պատերազմին: «Իհարկե, մեր հետ մասնակցել է, կռվել է ու սպա է ինքը»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Առաքել Մովսիսյանը:

Մեկնաբանելով ԼՂՀ ինքնապաշտպանության հիմնադիրներից, «Կոռնիձոր» կամավորական ջոկատի հիմնադիր-հրամանատար Արա Խուդավերդյանի խոսքերը, թե «Էն ժամանակ, որ տղերքը կռվում էին, Սամվել Ալեքսանյանը Մեղրիում  պեսոկի բիզնեսով էր զբաղված, եւ եթե Շմայսը մի փոքր արդարություն ունենա իր մեջ, կասի, որ Սամվել Ալեքսանյանը երբեք չի կռվել Ղարաբաղում», Առաքել Մովսիսյանն ասաց հետեւյալը. «Ես պեսոկը չեմ հիշում, բայց 1993թ Մեղրի կռվել է Մանվել Գրիգորյանի հրամանատարությամբ, Սամվել Ալեքսանյանը մեզ հետ կռվել է՝ մեր կողքին»:

Նշենք, որ ԵԿՄ 10-րդ հոբելյանական համագումարին վարչության անդամ են ընտրվել մի շարք անձինք, որոնք ոչ միայն չեն մասնակցել պատերազմին, այլեւ նույնիսկ բանակում չեն ծառայել: ԵԿՄ վարչության անդամներից են պատգամավորներ Սամվել Ալեքսանյանը՝ «Լֆիկ Սամոն», Առաքել Մովսիսյանը՝ «Շմայսը», Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը՝ Լիսկան, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ այլք:

Դիտվել է 138 անգամ
 


Այս թեմայով